ՆԱՏՕ-ի հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը` գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորությամբ, պաշտոնական այցով նոյեմբերի 9-10-ին կայցելի Վրաստան:
«Սա շատ կարեւոր այցելություն է: Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության ժամանումը այդպիսի լայն ձեւաչափով, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանում է դեսպանների հետ միասին, նախեւառաջ ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի մերձեցման գործընթացը ընթանում է չափազանց դինամիկ եւ հաջող»,- սեպտեմբերի 12-ին Թբիլիսում այս մասին լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչը` Գրիգոլ Մգալոբլիշվիլին:
Անդերս Ֆոգ Ռասմուսենը այցելել է Վրաստան 2010թ հոկտեմբերին, երբ Թբիլիսիում բացվել է ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակը Վրաստանում: Մգալոբլիշվիլիի խոսքով` Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչները, հաղորդել է «Նովոստի Գռուզիան»:



























