Աֆղանստանի Վարդակի շրջանում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ու տուժածների թիվը հասել է 110-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Աֆղանստանի առոջղապահության նախարարությունը:

Վարդակի շրջանի Սեյեդաբադի անցակետում, սեպտեմբերի 11-ին,  ականապատված ավտոմոբիլ է պայթել: Պայթյունի հետեւանքով մոտակա շենքի պատն ամբողջ երկայնքով փլվել է, սակայն պաշտպանական սարքավորումները թուլացրել են պայթյունի ալիքը:

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը: Թալիբների հայտարարությունների համաձայն, ահաբեկչությունը «նվիրված է եղել» 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-րդ տարելիցին: