Վրացի օրենքով գող Դավիթ Էդիշերաշվիլին, ով սպասում էր իր արտաքսմանը ՌԴ-ից Թուվա, փախել է կալանքից: Այդ մասին սեպտեմբերի 12-ին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Փրայմ քրայմ» գործակալությունը եւ նշում, որ 34-ամյա Բաղորը կամ Դաթո Թբիլիսկին օգոստոսի 25-ին փախուստի է դիմել Կըզըլում գտնվող ոստիկանական ընդունարանից:

Քրեական հեղինակությունը փախուստի է դիմել այն բանից հետո, երբ Թուվայի դատարանը մերժել է նրա բողոքը` ուղղված Կըզըլի քաղաքային դատարանի` Ռուսաստանից վտարելու որոշման դեմ: Փախուստի հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում:

Էդիշերաշվիլին ազատվել է Կըզըլի կալանավայրից 2011 թ. օգոստոսի 2-ին: 2003 թ. նրան դատապարտել են 8.5 տարվա ազատազրկման: Ուղղիչ հաստատությունից դուրս գալու ժամանակ նրան բռնել են ոստիկանները: Նրան մեղադրել են ՌԴ օտարեկրացիների ժամանելու համար պահանջվող կանոնները խախտելու մեջ: Ձերբակալվածին տեղափոխել են ոստիկանական ընդունարան, շուտով դատարանը որոշում է ընդունել նրան Ռուսաստանից վտարելու մասին: 2008 թ. դեկտեմբերին նա ճնշման ներքո ստորագրել է դիմում, որտեղ հրաժարվում է օրենքով գողի իր կոչումից: