Կիեւի Պեչերսկի դատարանի դատավոր Ռոդիոն Կիրեեւը որոշում է կայացրել, ըստ որի երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավարությունը հետաձգվում է մինչեւ սեպտեմբերի 27-ը:
«Ամբաստանյալի իրավունքների ապահովման համար դատարանը լրացուցիչ ժամանակ է տրամադրում եւ ընդմիջում հայտարարում մինչեւ սեպտեմբերի 27-ը: Այս որոշման համար հիմք է համարվել Տիմոշենկոյի հայտարարությունը»,- ասել է Կիրեեւը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նախկին վարչապետին մեղադրում է 2009 թվականին «Գազպրոմի» եւ Ուկրաինայի «Նավթոգազ» ընկերության միջեւ համաձայնագիր կնքելիս լիազորությունները չարաշահելու մեջ: Տիմոշենկոն օգոստոսի 5-ից գտնվում է կալանքի տակ:




























