Ընտանեկան բռնությունները միշտ էլ եղել են, դրանց թիվը  չի ավելացել, պարզապես դրանց մասին այժմ ավելի բացահայտ են խոսում: Ինչպես սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նրա խոսքով, ընտանիքներում բռնությունների բարձր մակարդակը պայմանավորված է դրա անդամների ինտելիգենտության աստիճանով։Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը եւս հակված է ընտանեկան բռնությունները պայմանավորել անհատի զարգացվածության մակարդակով եւ կարծում է, որ ինչպես ծնվում են նկարիչ կամ բանաստեղծ, այնպես էլ ծնվում են մոլագար։

Հոգեբանի համոզմամբ, բռնությունների քանակի նվազեցման գործում անելիք ունեն ինչպես բռնությունների կանխարգելմամբ զբաղվող կազմակերպությունները, այնպես էլ մամուլը, որը կարող է նպաստել արժեքային ճիշտ՝ ագրեսիա եւ բռնություն բացառող համակարգի ձեւավորմանը։