Հունվարի 10-ին Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում տեղ-տեղ սպասվում է թույլ ձյուն, ՀՀ մյուս շրջաններում, օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւելյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն այսօր գիշերը կնվազի 5-7 աստիճանով։ «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝ +1+3։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -1-4,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -15-18, ցերեկը՝ -1-3,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -8-10, ցերեկը՝ -1 + 1,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -1-4,
Լոռիում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -1-4,
Տավուշում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -2 + 1,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -3-6,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ 0 + 3,
Արարատում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +2 + 4,
Արմավիրում՝ գիշերը՝ -8-10, ցերեկը՝ +2 + 4,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -13-16, ցերեկը՝ -3-5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +1+3,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -3-6,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-4։





























