Թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը սեպտեմբերի 2-ին կալանավորվելուց անմիջապես հետո տեղափոխվել է ոչ թե «Վարդաշեն», այլ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ։
«Մեր աղբյուրները փոխանցում են, որ «Երեւան-Կենտրոնում» Օհանյանին տեղավորել են այն նույն խցում, որտեղ գտնվում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը։ Այդ նույն՝ երկտեղանոց խցում, ի դեպ, ժամանակին պահվել է «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը», գրում է «Հայկական ժամանակ»-ը:



























