Թերթը գրում է, որ Անկախության 20-ամյակի առիթով կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաև պաշտպանության նախարարությունում։
«Պաշտոնանկությունների ցուցակը, ըստ լուրերի, գլխավորելու է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։ Չի բացառվում, որ նրան թոշակի ուղարկեն պարգեւատրելով։ Գենշտաբի պետի թեկնածուների մեջ շրջանառվում են պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Կամո Քոչունցի, ներքին զորքերի հրամանատար, «Գել» մականունով Գարիկ Գաբրիելյաևի անունները։ Ամենահավանականը Ալիկ Միրզաբեկյանի թեկնածությունն է: Չի բացառվում, որ կոռուպցիոն խոշոր բացահայտումներ իրականացվեն նաեւ ՊՆ ոլորտում։ Անգամ այնպիսիք, որ նույնիսկ ՃՈ պետ Մարգար Օհանյանի գործը խամրի այդ ֆոնին»,- գրում է «Հրապարակ»-ը:



























