Թերթը գրում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվելու է ոչ թե ԿԸՀ ներկայիս կազմից, այլ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը (որի քվոտայով էր ԿԸՀ անդամ, ապա ԿԸՀ նախագահ նշանակվել նախկին նախագահ Գարեգին Ազարյանը) նոր թեկնածու է առաջադրելու, որն էլ նշանակվելու է ԿԸՀ նոր նախագահ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դեռեւս ամենահավանական թեկնածու է համարվում ԿԸՀ նախկին քարտուղար, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանը։
Հասանելի է
русский


























