Թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանին այդ պաշտոնում փոխարինելու է Հանրային խորհրդի անդամ, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի փեսան՝ Արմեն Պապիկյանը։
«Ի դեպ, մեր տեղեկություններով, վերջինս արդեն հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ։ Ի դեպ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ իր դստերը նշանակել է իրեն օգնական՝ Հանրային խորհրդում»,- գրում է «168 ժամ»-ը:



























