Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել: Ինչպես հաղորդում է Trend-ը` վկայակոչելով իրավապահ մարմինները, ադրբեջանական բանակի Թերթերը շրջանում տեղակայված զորամասից երկու զինվոր են փախել` իրենց հետ վերցնելով իրենց զենքը:

Աղբյուրի փոխանցմամբ, 20-ամյա Ալիզադե Վյուսալ Յաշարը (զորակոչվել է Շամքիրի շրջանից) եւ 20-ամյա Ռամազանով Հուսեյն (զորակոչվել է Բաքվի Հաթայինի շրջանից), սեպտեմբերի 13-ի գիշերը ինքնակամ լքել են զորամասը: Ռամազանովը իր հետ վերցրել է տաբելային զենքը:

Փախուստի դիմած երիտասարդներին գտնելու համար Տերտերի եւ հարակից շրջաններում անցակետեր են դրվել: Trend-ին չի հաջողվել տեղեկություններ ստանալ Ադրբեջանի ՊՆ-ից: