Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, հակառակորդի կողմից հայ զինվոր է վիրավորվել:ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 12-ին ժամը 16:25-ի սահմաններում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Վահե Ներսեսի Մանուկյանը:
Վիրավորի վիճակը միջին ծանրության է: Միջադեպի առիթով տարվում է քննություն:



























