Ընտրություններին հետեւելու նպատակը ներառված է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատախանատվության գոտում. կազմակերպությունը նկատակ չունի առանձնացնել որեւէ երկրի եւ քննադատել նրան: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի հակամարտությունների կանխարգելման կենտրոնի ղեկավար Ադամ Կոբերացկին` «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում, ի պատասխան ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ակնարկի, թե ԵԱՀԿ դիտորդները «երբեմն բացահայտ քաղաքականացված մոտեցում են ցուցաբերում ընտրությունների նախապատրաստման եւ անցմացման վերաբերյալ իրենց գնահատականներում»:

«Ընտրություններին հետեւելու նպատակը ներառված է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատախանատվության գոտում, որն արդեն հերքել է նախագահ Մեդվեդեւի քննադատությունը»,- նշել է Կոբերացմին:

«ԵԱՀԿ անդամ-երկրները, այդ թվում Ռուսաստանը, ԺՀՄԻԳ-ի առաջ խնդիր են դրել օբյեկտիվորեն եւ անաչառ գնահատել, թե համապատասխանո՞ւմ են ընտրությունները բոլոր անդամ-երկրների միջեւ համաձայնեցված ստանդարտներին: Երբեմն կառավարություններին դուր չի գալիս օբյեկտիվ եւ հատկապես քննադատական գնահատակնները` ԺՀՄԻԳ-ի կողմից, ուստի ԺՀՄԻԳ-ն այդքան հաճախ ենթարկվում է քննադատության»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 3-ին, Դուշանբեում հանդես գալով ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ընդլայնված նիստում, ասել էր հետեւյալը. «Որպես կանոն, ԵԱՀԿ ժողովրդավարական ինտիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի ընթացակարգի շրջանակներում ժամանող դիտորդական առաքելությունները բաղկացած են մեծաքանակ մարդկանցից եւ միջազգային դիտորդներից, որոնք երբեմն քաղաքականացված մոտեցում են ցուցաբերում ընտրությունների գնահատման եւ նախապատրաստման ժամանակ: Եկեք չթաքցնե’նք, այդ մոտեցումը, որը շատ հաճախ հիմնված է երկակի ստանդարտների վրա»:

Նախագահը նշել է, որ պետք է ուժեղացնել ԱՊՀ-ից ժամանող դիտորդական առաքելությունների դերը: Մեդվեդեւը նաեւ ուռճացված է համարել ԵԱՀԿ-ից ժամանող դիտորդական առաքելությունների կազմը: Նրա խոսքով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից ուղարկված դիտորդական առաքելությունների մեջ ընդգկվում է 10-ից 15 մարդ, «իսկ մեզ մոտ ժամանում են 300-ից 500 մարդ»: