Հայաստանի իրավապահ մարմինները պարզել են կնոջ ինքնությունը, որի մարմինը հայտնաբերվել էր սեպտեմբերի 1-ին Կոտայքի մարզում: Մահացածը Երեւան քաղաքի բնակչուհի, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյանն է, որը սեպտեմբերի 10-ից հետախուզվում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` «Չարենցի կամար» հուշարձանից մոտ 500 մ հեռավորության վրա, կնոջ դիակ է հայտնաբերվել` պարանոցի շրջանում բռնության հետքերով:



























