Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի քաղաքում քուրդ զինյալների խումբը հանկարծակի հարձակվել է ոստիկանության վարչության ու ժանդարմերիայի հրամանատարության վրա:

Քուրդ զինյալների հարձակմանն անմիջապես արձագանքել են թուրք ոստիկաններն ու զինվորականները, որից հետո մոտ 3 ժամ բախում է տեղի ունեցել: Բախման վայրին կից այդ ընթացքում մի հարսանեկան միջոցառում է տեղի ունեցել, որի մասնակիցները հայտնվել են կրակահերթի մեջ:

Հայտնի է դարձել, որ բախման հետեւանքով սպանվել է 1 թուրք ոստիկան, 1 զինվորական եւ քաղաքացիական անձ:

Վիրավորվել է 11 թուրք զինվորական: