Լոռիի մարզում, սեպտեմբերի 11-ին, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով առկա է վառելիքի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է դժվարանցանելի:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Տեղում պարզվել է, որ «ԿԱՄԱԶ» մակնիշի 36 ՕՕ 898 համարանիշի  բեռնատար ավտոմեքենան (վարորդ` Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Վ. Սարգսյան)  շրջադարձի ժամանակ շրջվել է, ինչից արտահոսել է բաքի դիզվառելիքը: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Հրշեջ–փրկարարների ուժերով իրականացվել են ճանապարհի լվացման աշխատանքներ:  Ավտոկռունկի միջոցով բեռնատարը հանվել է ճանապարհի բանուկ հատվածից: