Եթե ՀԱՊԿ շրջանակներում պաշտպանական միությունը դատարկ ձեւականություն չէ, ապա ՀԱՊԿ անդամ-երկրները պետք է հայտարարեն Ադրբեջանի եւ Թուրքիայի շրջափակման մասին: Այդ մասին Հայաստանի ազգային ժողովում ելույթ ունենալիս հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

2010 թ. դեկտեմբերին ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված եւ Հայաստանի խորհրդարանի վավերացմանը ներկայացված համաձայնագրերի փաթեթի մասին խոսելիս Արմեն Ռուսատամյանը հայտարարել է, որ կազմակերպության շրջանակներում համագործակցությունը ենթադրում է արտաքին ագրեսիայի եւ այլ մարտահրավերների դեմ համատեղ դիմակայության դրսեւորում: Այնուամենայնիվ, պետության արտաքին շրջափակումը եւս կարող է որակվել որպես ագրեսիա, նշել է պատգամավորը:

«Եթե պաշտպանական համագործակցությունը ամբողջությամբ իրականություն դառնա, ապա վավերացումից հետո կողմերը քայլեր կձեռնարկեն Հայաստանի շրջափակման կապակցությամբ եւ շրջափակման կենթարկեն Ադրբեջանին ու Թուրքիային: Ճշմարտության պահը մոտ է, եւ մենք կտեսնենք, թե մեր հանդեպ ինչ վերաբերմունք կցուցաբերեն մեր գործընկերները: Ամեն դեպքում, մենք արդեն դասեր ենք քաղել պատմությունից. նորագույն պատմությունը ցույց է տվել, որ մենք պետք է գերազանցապես հենվենք մեր ուժերի վրա»,-հայտարարել է Մարտիրոսյանը: