Կացինով զինված տղամարդն այսօր` սեպտեմբերի 14-ին, Չինաստանի Գունի քաղաքում հարձակվել է մանկապարտեզի վրա: Սպանվել է մեկ երեխա եւ երեք ծնող: Վիրավորների շարքում երեխաներ են եւ մեծահասակներ:
Տղամարդն արդեն ձերբակալվել է, նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, հաղորդել են տեղի իշխանությունները:


























