Հունաստանին մտադիր են հեռացնել Շենգենյան գոտուց: Եվրոգոտուց Հունաստանի հեռացնելու հավանականությունն, ըստ վերլուծաբանների, կազմում է 98 տոկոս:
Ինչպես հայտնի է դարձել Financial Times-ին, արդեն առաջիկա ուրբաթ Բրյուսելում եվրոպացի պաշտոնյաները կքննարկեն մեխանիզմը, որը ենթադրում է հեռացնել այս կամ այն երկրին Շենգենյան գոտուց:
Եվրոչինովնիկների նախաձեռնությունն արդեն ոչ պաշտոնապես անվանում են «հունական փոփոխություն»:
Նշենք, որ 1995-ին ստեղված Շենգենյան գոտին միավորում է 25 երկրների: Նրանց միջեւ չեղյալ է համարվել սահմանային եւ մաքսային վերահսկողությունը:



























