Վրաստանի հեղինակավոր ընդդիմադիր «Ազգային ֆորում«-ի ղեկավար Գուբազ Սանիկիզեն առաջարկել է Վրաստանը վերանվանել «Չունգա-չունգա»: «Հիշո՞ւմ եք այն մուլտֆիլմը, որտեղ երգում էին` «Չունգա-չանգան ուրախ է ապրում...»: Մեր իշխանությունները մեր գլխին Չունգա-չանգա են սարքում»,-հայտարարել է նա «Կվելա սիախլե» («Բոլոր նորությունները») թերթին, հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ թերթը:
«Միշան (Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին) ապրում է Չունգա-չանգայում եւ մեզ էլ է ստիպում»,-հայտարարել է Գուբազ Սանիկիզեն` խոսելով այն մասին, որ իշխանության ներայացուցիչները ուրախանում են այն ժամանակ, երբ երկրում «իրավիճակն օրեցօր վատանում է»:
«Երկրում մասսայական դժգոհություն է, բայց կազմակերպված ուժեր են պետք` այդ դժգոհությանը բողոքի ձեւ տալու համար»,-ասել է Գուբազ Սանիկիզեն:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ այս տարվա հունիսին Վրաստանի իշխանությունները հանդես են եկել «Գրուզիան» «Ջորջիա» վերանվանելու կոչով: Հարավային Կորեան առաջին երկիրն էր, որը «Գրուզիա» անվան փոխարեն սկսել է կիրառել Georgia («Ջորջիա») անվանումը:



























