Այսօր` սեպտեմբերի 14-ին Ազգային Ժողով էր այցելել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը:

NEWS.am-ի թղթակցի հարցին` ճի՞շտ են արդյոք խոսակցությունները, որ իր եւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի միջեւ տարաձայնություններ կային, Միքայել Մինասյանը պատասխանել է. «Ձեռնպահ կմնամ իրականության հետ որեւէ կապ չունեցող մեկնաբանությունների մասին խոսելուց»: «Պարոն Կարապետյանի հետ թե իմ անձնական, թե աշխատանքային հարաբերությունները կարիք չունեն հավաստիացումների: Ափսոսում եմ նրա որոշման համար, բայց եւ հարգում եմ այն ճիշտ այնպես, ինչպես հարգում եմ նրա ցանկացած այլ որոշում»,-նշեց Մինասյանը: