Հարկադրական աշխատանքներով զբաղվող դատապարտյալների խումբն ուղեւորվել է Մեղրի` թուզ հավաքելու աշխատանքներին մասնակցելու համար:

Այսօր` սեպտեմբերի 14-ին, խորհրդարանում ելույթ ունենալիս Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ թուզն օգտագործվելու է ՔԿՀ-ի համար ջեմի պատրաստման նպատակով: «Աշխատանքները տարվում են այն տարածքներում, որոնք գտնվում են «Ազատություն դատապարտյալներին» ֆոնդի հաշվեկշռում:

Նման հողեր կան Շիրակում, Սյունիքում եւ մի շարք այլ շրջաններում: Այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ են տանում դատապարտյալները, ովքեր զբաղված են հասարակական աշխատանքներով, եւ այնտեղ մշակված բերքը օգտագործվելու է գերազանցապես ՔԿՀ-ի համար»,-պարզաբանել է Արդարադատության նախարարը` պատասխանելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հարցին, թե «ի՞նչ նպատակներով են օգտագործվելու բերքահավաքությունը եւ ինչ աշխատավարձ են ստանում այդ մարդիկ»:

«Թզից ջեմ է պատրաստվելու, որը, պետք է ասել, շուկայականից ցածր գնով մատակարարվելու է ՔԿՀ-ին: Կարող եմ հավաստիացնել, որ աշխատողները աշխատավարձ կստանան օրենքով նախատեսված նվազագույն աշխատավարձից ոչ պակաս չափով»,-հայտարարել է Հ. Թովմասյանը: