Կայացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հեռախոսային խոսակցությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ադրբեջանի նախագահը ջերմորեն շնորհավորել է Ռուսաստանի նախագահին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Պետական այրերը գոհունակություն են հայտնել բարձր մակարդակով ռուս-ադրբեջանական երկխոսության վերաբերյալ: Դա ամբողջությամբ դրսեւորվել է օգոստոսին Իլհամ Ալիեւի` Ռուսաստան կատարած այցի ժամանակ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Խոսակցության ընթացքում նախագահները վստահություն են հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա փոխշահավետ զարգացման կապակցությամբ: