Շուտով Ռուսաստանի առաջնության ակումբների թիվը կարող է ավելանալ` հայաստանյան ակումբներից մեկի հայտնվելու հաշվին: Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյի եւ Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ակտիվորեն գաղտնի բանակցություններ են վարում `  ընդգրկելու հարավկովկասյան թիմին Ռուսաստանի առաջնությունում: Ինչպես հայտնի է դարձել Life Sports-ին, այդ հավակնոտ ծրագիրն իրագործելու երկու տարբերակ կա: Դրանցից մեկը համարվում է Հայաստանի առաջնությունում հանդես եկող ակումբի անցումը Ֆուտբոլի ազգային լիգա (առաջին դիվիզիա): Մեկ այլ տարբերակ է նոր ակումբի ստեղծումը` ներգրավելով  հայկական ծագում ունեցող ռուս գործարարներին:

«Ըստ մեր տեղեկությունների` պոտենցիալ ներդրողները արդեն տվել են իրենց համաձայնությունը ֆինանսական աջակցության եւ նախագծին անմիջական մասնակցության համար»,- գրել է Life Sports-ը:

Life Sports-ի հետ զրույցում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մինասյանը հաստատել է մանրամասների քննարկման փաստը. «Ես իրավասու չեմ քննարկել այդ հարցը, քանի որ այդ նախագծի մանրամասները, տարբերակները եւ իրականացման ժամանակացույցը քննարկվում է մեր ֆեդերացիաների նախագահների մակարդակով, ուղղակիորեն Սերգեյ Ֆուրսենկոյի եւ Ռուբեն Հայրապետյանի միջեւ»: