Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) նահանգի Քըրըքչալը գյուղում 7 երեխաների մայր Յումմա Քարաբուլութին երեխաներն իրերով հանդերձ փողոց են նետել:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ բնակիչների ահազանգով դեպքի վայր մեկնած ժանդարմերիայի ծառայողները փողոցում հայտնաբերել են 91-ամյա կնոջն ու անմիջապես գործի անցել՝ պարզելու կնոջ ընտանիքի անդամներին:
Ժանդարմերիան պարզել է, որ տարեց կինն ունի 7 երեխա եւ բազմաթիվ թոռներ, ովքեր չեն ցանկանում նրան պահել եւ իրերով հանդերձ դուրս են շպրտել: Տարեց կինը առողջական ստուգումից հետո ուղարկվել է ծերանոց:



























