Թերթի տեղեկություններով, օրեր առաջ «Հոկտեմբերի 27-ի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է դատարան` պատիժը վերանայելու պահանջով: «Նախ, նա միջնորդել է ունենալ հանրային պաշտպան, ում միջոցով պետք է ստանար իրավաբանական օգնություն: Հանրային պաշտպանի գրասենյակը նրան էր տրամադրել փաստաբան Տիգրան Գրիգորյանին: Պատժի հետ կապված` դատապարտյալի դիմումը մերժվել է: Մեր աղբյուրի փոխանցմամբ, պատժի վերանայման հետ կապված մի դիմում էլ պատրաստում է նույն ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը: Նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարո Աղաջանյանը երեկ հաստատեց մեր այդ լուրը»:
Տեղադրություն




























