Ճապոնիայի մայրաքաղաքից հյուսիս ընկած հատվածում, այսօր` սեպտեմբերի 15-ին, տեղի է ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Տուժածների ու ավերածությունների, նաեւ տրանսպորտի աշխատանքի խափանումների մասին տեղեկություններ չկան: Ազգային մետեոլոգիական վարչությունը ցունամիի վտանգի մասին զգուշացում չի արել:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իբարակի պրեֆեկտուրայի տարածքում, օջախը` 10 կմ խորության տակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


























