Վրացի, հայ եւ ադրբեջանցի երիտասարդները Հարավային Կովկասի ժողովրդավարական զարգացման համար միասնական ծրագիր են ստեղծել, հայտնում է «Պիրվելի» գործակալությունը:

Ըստ գործակալության, ծրագրի նպատակն է երեք պետությունների սահմանների մոտ 5-օրյա ճամբար անցկացնել: Ճամբարը կկոչվի AGA PEACE CAMP` խաղաղության ճամբար, որին մասնակից երիտասարդները ճամբարում աշխատանքի ընթացքում կխոսեն ժողովրդավարության, մշակութային տարբերությունների եւ տարածաշրջանում խաղաղության կարեւորության վերաբերյալ:

Խաղաղության ճամբար կայցելի նաեւ «Եվրասիա» հիմնադրամի նախագահ Ջորջ Զարուբինը:

Ինչ վերաբերում է ճամբարի գործընկերներին, ապա ճամբարի կարեւորագույն գործընկերն է Վրաստանի Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը: