Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` իշխանությունը միայն ձեւ է անում, թե արհամարհում է «Վիքիլիքսի» հրապարակումները։
«Հակառակը՝ տարբեր կաբինետներում շունչները պահած կարդում են հրապարակվածը եւ սպասում նոր բացահայտումների, քանի որ դրանք թարգմանվում են եւ ներկայացվում նախագահին։ Իսկ իշխանության ներկայացուցիչներից մեկին, որին «Վիքիլիքսը» մերկացրել էր, օրերս ուղղակի «սամասուդի» են ենթարկել։ Ասում են՝ սա դեռ երկար կմարսի կատարվածը»,- գրում է «Հրապարակ»-ը:



























