Թուրքական իշխանությունները բավարար առիթներ են տվել Հայաստանին` հայ-թուրքական արձանագրություններից իր ստորագրությունը հետ կանչելու համար: Խորհրդարանում, այսօր` սեպտեմբերի 16-ին, ճեպազրույցների ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը:
«Թուրքական կողմի վերջին քայլը` արձանագրությունների հանումը խորհրդարանի օրակարգից, կարող է մեր համարժեք պատասխանին արժանանալ` ստորագրությունների հետկանչի տեսքով»,- կարծում է Շահբազյանը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի` սեպտեմբերի 13-ին, ԱԺ աշնանային նստաշրջանի բացման օրը, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը շարունակելու անհեռանկարայնության մասին են հայտարարել ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները:
Օգոստոսի վերջին թուրքական խորհրդարանն այդ արձանագրությունները վավերացնելու հարցը հանել է իր օրակարգից: Թուրքիայի խորհրդարանի կամ երկրի կառավարության կողմից արձանագրությունները կրկին կարող են ներառվել խորհրդարանի օրակարգում:




























