Հոկտեմբերի 15-ից 20-ը Երեւանում կանցկացվի շախմատային հանդիպում օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Հայաստանի եւ օլիմպիական բազմակի չեմպիոն, աշխարհի նախկին չեմպիոն Ռուսաստանի հավաքականների միջեւ:
Աշխարհահռչակ գրոսմայստերների մասնակցությամբ մրցախաղը կընթանա ութ խաղատախտակների վրա, երեք ձեւաչափով` արագ շախմատ, Ֆիշերի շախմատ, կայծակնային խաղ, հաղորդում է Armchess.am-ը:



























