Վրաստանը, որպես ազգային բրենդ, պատենտավորել է ավելի քան տասը անուն մթերք, որոնց թվում են խաղողի «ճաճա» օղին, չուրչխելին, սուլուգունի պանիրը, խաճապուրին, մածոնին։ Ինչպես նշել է «Գրուզպատենտի» ղեկավար Իրակլի Գվալաձեն, պատենտավորված բրենդային ապրանքի արժեքն ավելի բարձր է, քան պատենտ չունեցողինը, եւ դա կոնկրետ տնտեսական էֆեկտ է տալիս։
Նրա խոսքով, այս փուլում Վրաստանը պատենտավորել է ավելի շատ ազգային բրենդեր, քան հետխորհրդային մնացած պետությունները։




























