Թուրք դատավորների ու դատավորների նոր առաջարկը մեծ աղմուկ է առաջացրել թուրքական մամուլում:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհրուրդ»-ը սկանդալային առաջարկություն է արել՝ որով առաջարկվում է թեթեւացնել դատավորների եւ դատախազների ծանրաբեռնվածությունը՝ քրեական պատասխանատվությունից ազատելով բռնաբարողներին, եթե նրանք համաձայնվեն ամուսնանալ տուժյալների հետ: Հիշյալ առաջարկը ուղարկվելու է Արդարադատության նախարարությանն ու օրենքներով զբաղվող կառույցներին:



























