Շիրակի մարզում մեկնարկում է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները:
Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում դպրոցներում կազմակերպել հայրենասիրական միջոցառումներ եւ դասեր: Այս մասին տեղեկացրել են մարզպետարաններին եւ նրանց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:
Շիրակի մարզն արդեն ունի համապատասխան մշակված ծրագիր, համաձայն որի երկուշաբթի օրվանից Աշոցքից մեկնարկում է միջոցառումների շարքը: Աշոցքի մշակույթի տանը կկազմակերպվի համերգ նվիրված Հայստանի անկախության 20 ամյակին: Հանրակրթական դպրոցները եւս համապատասխան հանձնարարական ունեն եւ շարադրությունների մրցույթ է անցկացվելու՝ «Հայաստանը դու ես» խորագրով: Մարզում միջոցառումների շարքը համակարգելու է Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:
«Սեպտեմբերի 21-ից կմեկնարկեն միջոցառումները: Գյումրիում մեծ տոնակատարություն է լինելու, կառավարությունից հյուրեր են գալու, պարգեւատրվելու են մանկավարժներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, որից հետո դրսում հրավառություն է լինելու, համերգային կատարումներ, աստղեր են ժամանելու նաեւ մայրաքաղաքից: Տոնելու ենք հանարապետության անկախության 20 ամյակը մինչեւ ուշ գիշեր»,-ասել է Հասմիկ Կիրակոսյանը:




























