Վանաձորում, այսօր` սեպտեմբերի 16-ի երեկոյան, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ոստիկանությունում NEWS.am-ի ունեցած աղբյուրների փոխանցմամբ, միմյանց են բախվել Volkswagen Vento մակնիշի  եւ ՎԱԶ-21012 մակնիշի ավտոմեքենաներ:

Մեր տեղեկություններով, վթարի արդյունքում Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիր է տեղափոխվել 4 մարդ, որոնցից մեկի վիճակը շատ ծանր է։ Նրանցից երկուսը մայր եւ որդի են։