Թերթը գրում է, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն, որ երկար ժամանակ է` ստուգումներ էր կատարում ՀՀ դատական դեպարտամենտում, մոտ 400 մլն դրամի ընդհանուր ակտ է կազմել: «Թերացումները հատկապես վերաբերում են սոցիալական վճարերին: Բայց ՀՀ դատական դեպարտամենտը չի պատրաստվում նահանջել: Նրանք մտադիր են բողոքարկել սույն դատական ակտը, որպեսզի իրենց ենթակա դատական ատյանների միջոցով տեղի ունեցածը պաշտոնապես ամրագրվի որպես անփութություն, եւ «հարցը փակվի». «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալ, բայց չհաջողվեց, քանի որ պետական այդ կառույցը լրատվական ծառայության պատասխանատու չունի: Իսկ ՊԵԿ-ի լրատվականը թեեւ աշխատակիցներ ունի, սակայն չեն պատասխանում մեր հարցերին»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը 400 մլն դրամի ակտ է կազմել ՀՀ դատական դեպարտամենտում
Հասանելի է
русский


























