Բելառուսի նախարարների խորհուրդը որոշել է չեղյալ համարել ձմեռային ժամանակի անցմանը: Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ նման որոշումը կոչված է համաձայնեցնել ժամանակի հաշվարկումը Մաքսային միության  մյուս անդամների հետ:

Մաքսային միության մեկ այլ անդամ` Ղազախստանը  ժամանակի փոփոխությունը չեղյալ էր համարել դեռ 2005թ-ին:

Ռուսաստանում «ամառային ժամանակին»  վերջին անցումը տեղի է ունեցել այս տարվա մարտին:

Նշենք, որ  «Հայաստանի տարածքում  ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի նախագիծը  նախատեսվում է, որ կարող է ուժի մեջ մտնել 2012թ. մարտին: