Թերթը գրում է, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ Ոստիկանական հոսպիտալում սխալ ներարկման հետեւանքով 4-ամյա մի երեխա է մահացել։ Հոսպիտալից այս տեղեկությունը հաստատել են եւ ասել, որ մահացածը Վալերի Արչիլի Սեյրանյանն է։ «Ոստիկանությունից թղթակցին հայտնել են, որ տեղի ունեցածի վերաբերյալ գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնությունը ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ։ Երեկոյան տեղեկացել են նաեւ, որ այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել հոսպիտալի բուժքույր Թամարա Եվդոկիմովային։ Նա ստորագրությամբ ազատ է արձակվել։ Ըստ որոշ տեղեկությունների, մահացած տղան հոսպիտալի աշխատակիցներից մեկի որդին էր»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Հայկական ժամանակ». Ոստիկանության հոսպիտալում սխալ ներարկումից 4-ամյա երեխա է մա
Տեղադրություն



























