Թերթը գրում է, որ  Երեւանի քաղաքապետարանից փորձել է պարզել` ե՞րբ է Կարեն Կարապետյանը պատրաստվում ապամոնտաժել Օպերայի շուրջ կանաչի վրա տեղակայված սրճարաններն ու հարակից այգում գտնվող ռեստորանները: «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը պատասխանեց, որ քաղաքապետարանում այս պահին նման հարց չի քննարկում:

«Այս պահի դրությամբ ապամոնտաժվում են միայն կրպակները: Ինչ վերաբերում է Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժմանը, ապա դրանց անհրաժեշտությունը չկա»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով` ներկայում կան Կենտրոն վարչական շրջանում գտնվող որոշ սրճարաններ, որոնց վարձակալության հետ կապված որոշ թերացումներ կան, եւ բացառված չէ, որ այդ սրճարանների պայմանագրերը լուծարվեն»,- գրում է «Ժամանակ»-ը: