Թերթը գրում է, որ Հայաստանի նախկին նախագահները պաշտոնապես հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տոնակատարության սեպտեմբերի 21-ի միջոցառումներին, այդ թվում՝  «պետական ճաշին, ինչպես նաեւ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք զորահանդեսին ու տոնական մեծ համերգին»:

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը թերթին ասել է, որ ստացել են հրավիրատոմսը, սակայն «Լ. Տեր-Պետրոսյանի մասնակցության մասին կիմանանք այսօր»: Ռոբերտ Քոչարյանը եւս ստացել է հրավերը։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նույնպես խոստացել է պատասխանն ասել այսօր կեսօրին»,- գրում է «Հրապարակ»-ը: