Թերթը գրում է, որ խմբագրություն է զանգահարել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում գտնվող Վաչագան Գապոյանը եւ հայտարարել, որ պատրաստվում է հացադուլ հայտարարել բերանը կարելու միջոցով:

«Փորձեցինք հասկանալ, թե ինչն է նրան դրդել նման հուսահատ քայլի. կալանավորն ասաց, որ սխալ դատավճռի արդյունքում ինքը, լինելով 2-րդ կարգի հաշմանդամ, արդեն 2 տարի գտնվում է ճաղերի հետեւում: Գապոյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դիմել է տարբեր դատական ատյանների, դիմել է գրեթե բոլոր գերատեսչություններին, սակայն ոչ ոք չի արձագանքել: «Իմ համբերության բաժակը լցվել ա արդարության հասնելու ճանապարհին: Եթե մեղավոր լինեի, հանգիստ կկրեի պատիժս` սպասելով կալանքից ազատվելուն: Բայց ես մեղավոր չեմ ու չեմ ընդունել մեղքս նաեւ դատարանում»,- ասաց Գապոյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: