Թերթը զրուցել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի տետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
Արդեն տեղեկություններ են հրապարակվում, որ ՀՀԿ ցուցակ մտնելու կամ ընդհանրապես պատգամավոր դառնալու համար` մարդիկ միջոցներ են ձեռնարկում:
Կուսակցությունները ցուցակ են վերցնում այն մարդկանց, ովքեր լինելու են ակտիվ պատգամավորներ, այլ ոչ թե քարի նման նստեն: Եթե օրենքներից լավ են հասկանում եւ ընդունում են մեր կուսակցության ծրագիրն ու գաղափարախոսությունը, մենք նրանց կտանենք խորհրդարան: Մեզ մումիաներ պետք չեն: Իսկ համամասնական ցուցակի դեպքում էլ մենք ավելի քան 135 000 անդամ ունենք, պատկերացրեց` ինչ մեծ ընտրություն է լինում 50-60 հոգու համար: Դրա համար էլ ճիշտ է, ամենաակտիվներին ուղարկել խորհրդարան:



























