Հայտնի է դարձել, սեպտեմբերի 16-ի երեկոյան, Վանաձորում խոշոր վթարից տուժածների ինքնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 16-ին, Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում տեղի է ունեցել  ավտովթար:Դեպքի վայր են մեկնել  մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ 21015» մակնիշի 28 ՏՏ 333 համարանիշի  ավտոմեքենան բախվել է Volkswagen Vento մակնիշի 16 ԼԼ 926 համարանիշի  ավտոմեքենային:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով, Volkswagen Vento մեքենայից դուրս են բերվել վարորդ, 33-ամյա Դավիթ Նազլուխանյանը եւ ուղեւոր, 26-ամյա Արթուր Շախվերդյանը, իսկ «ՎԱԶ 21015» ավտոմեքենայից` վարորդ, 20-ամյա Էդուարդ Ավետիքյանը եւ ուղեւոր 43-ամյա Էդիտա Ավետիքյանը: Վերջին երկուսը մայր եւ որդի են: Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց: Ավետիքյանների եւ Դ.Նազլուխանյանի  առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար, իսկ Ա.Շախվերդյանինը` ծանր: