Ներկա կառավարությունից օր առաջ հրաժարվելը օրակարգային հարց է, այսօր` սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով` իրականությանը չեն համապատասխանում բիզնես միջավայրը բարելավելու մասին կառավարության հայտարարությունները: Հենց միայն այս տարվա 7 ամիսների ընթացքում, պատգամավորի տեղեկացմամբ, 300 տնտեսվարողներ դադարեցրել են իրենց գործունեությունը, իսկ միգրացիան նախորդ տարվա համեմատ 12-13 հազարով ավելացել է: «Սա ցույց է տալիս, որ ոչ միայն բիզնես-միջավայրն է վատանում, այլեւ օրեցօր կորցնում ենք մեր պոտենցիալը»,- ասաց Ա. Մինասյանը:




























