Նյու Դելիում եւ Մումբայում խուզարկություններ են սկսվել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի քննադատությամբ Մեծ Բրիտանիայում փաստագրական ֆիլմի ցուցադրությունից մի քանի շաբաթ անց, ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։

Ընդ որում, հեռուստաալիքը հայտարարել է, որ համագործակցում է իշխանությունների հետ։ 

«Մենք հուսով ենք, որ այս իրավիճակը հնարավորինս շուտ կլուծվի»,-ասվում է կարճ հայտարարության մեջ:

Վավերագրական ֆիլմը վերաբերում էր վարչապետի դերին 2002 թվականին Գուջարաթում հակաիսլամական բռնություններում, երբ նա նահանգի գլխավոր նախարարն էր:

Նշվում է նաեւ, որ Հնդկաստանի ընդդիմությունը քննադատել է Մոդիի կառավարությանը BBC-ի գրասենյակներում խուզարկության համար՝ հայտարարելով, որ նա «վախենում է քննադատությունից»։