Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ քննարկել է Մերձավոր Արեւելքի դրությունը եւ Պաղեստինի` ՄԱԿ-ի անդակցության իրավունք ստանալու մտադրությունը: Այդ մասին սեպտեմբերի 17-ին հաղորդել է ՌԴ-ի ԱԳՆ-ը:

«Սեպտեմբերի 16-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հեռախոսազրույցը»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ը ետ է պահել պաղեստինյան ղեկավարներին ՄԱԿ-ին անդամակցելու փորձերից` խոստանալով օգտագործել վետոյի իր իրավունքը:

Պաղեստինի առաջնորդը մտադիր է հայտ ներկայացնել հաջորդ շաբաթ` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հանդիպման ժամանակ: