«Մոնոկաթ» ընկերությունը տեւական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով, իսկ որոշ դեպքերում էլ՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը: Նման եզրակացության է եկել Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` իր ուսումնասիրությունների արդյունքում:

ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՏՄՊՊՀ-ն, իր սեպտեմբերի 19-ի նիստում, կհրապարակվի լուծվող սուրճի ներկրման ոլորտում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:

Բացի վերը նշվածից, մի որոշ ժամանակահատված  էլ «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակիցներին, ըստ էության՝ իրականացնելով դեմպինգ:

Տեղեկացնենք նաև, որ  «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր մասնաբաժիններ ունի նաեւ «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» եւ «Բրինձ» ապրանքային  շուկաներում: