Արդեն երկրորդ օրն է` «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարը սկսել է արժեզրկվել` մոտ 2 շաբաթ շարունակվող արժեւորումից հետո: Այսօր` սեպտեմբերի 17-ին դոլարի մկիջին փոխարժեքը կազմել է 375 դրամ` նախորդ օրվա համեմատ 0.17 տոկոս կորցնելով գնի մեջ:
Ընդհանուր առմամբ` այսօր բորսայում վաճառվել է 1.95 մլն դոլար: Առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն առաջարկվել է 377 դրամով, սակայն պահանջարկի գինն իջել է 374.50 դրամ: Սա խոսում է այն մասին, որ փոխարժեքի հետ կապված հետագա անորոշությունները պահպանվում են:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքն իրականացվում է 373-74 դրամով, վաճառքը սկսում է 376 դրամից:




























