ԵՊՀ-ում, սեպտեմբերի 19-ին, Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված շախմատի միջբուհական առաջնություն կանցկացվի: Առաջնության կազմակերպիչը ԵՊՀ ռեկտորատն է, Ուսանողական խորհուրդն ու ՀՀ շախմատի ֆեդերացիան:

Բացի այդ, տեղի կունենա հոբելյանական բացօթյա համերգ, որի ընթացքում տեղի կունենա ԵՊՀ առաջին կուրսեցիների արդեն ավանադույթ դարձած երդման արարողությունը:

Համերգին ներկա կլինեն բարձրաստիճան այրեր, կհնչի Գարեգին Բ-ի օրհնությունը: Համերգը կավարտվի շքեղ հրավառությամբ: