«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» Երեւանի քաղաքապետարանի եւ «Երեւաննախագիծ ինստիտուտի» հետ համատեղ կազմակերպում է հասարակական քննարկում Երեւանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վերաբերյալ:

Քննարկման նպատակն է շահագրգիռ հասարակայնությանը ներկայացնել Երեւան քաղաքի 2005-2020թթ. հատակագծում առաջարկվող փոփոխություններն ու դրանց հիմնավորումները եւ լսել քաղաքացիների ու մասնագետների կարծիքն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ:

Հասարակական քննարկումը կկայանա սեպտեմբերի 28-ին, ժամը` 14:00-18:00 «Կոնգրես» հյուրանոցի «Մեծ շքասրահում»:

Քննարկվող նախագծին, այդ թվում` նկարագրական մասին ու քարտեզներին, կարող եք ծանոթանալ աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00 հետեւյալ վայրերում.

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնե ՀԿ, հասցե` Այգեստան 9-րդ փող. տուն 6,

«Երեւաննախագիծ  ինստիտուտե ՓԲԸ, հասցե` Փ.Բյուզանդի1/3, 3-րդ հարկ,

Երեւանի Օրհուսի կենտրոն, հասցե` Չարենցի 46, 1-ին հարկ: